Լևոն Քոչարյանի փաստաբանը 4 կարմիրբերետավորի ձերբակալելու միջնորդություն է ներկայացրել

23.09.2023 - 18:24 դիտում

«Լևոն Քոչարյանին խոշտանգելու հանցափաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ներկայացվել է 4 կարմիրբերետավորի ձերբակալելու միջնորդություն»,- հայտնում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ Նախօրեին տեղեկացրել էինք՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ձերբակալվել է։ Ըստ փաստաբանի՝ ոստիկանները հաղորդում են ներկայացրել, որ Լևոն Քոչարյանը 4 կարմիրբերետավորի է ծեծել: Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հիշեցնենք՝ կարմիրբերետավորներն բռնի ուժ գործադրելով բերման էին ենթարկել Լևոն Քոչարյանին և մի քանի այլ քաղաքացիների։ Քոչարյանը փորձել էր դուրս գալ ոստիկանական մեքենայից, սակայն կարմիրբերետավորները ձեռքով հարվածներ էին հասցրել նրա գլխին՝ կանխելով։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ նա հոսպիտալացվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Լևոն Քոչարյանի մոտ նախնական ախտորոշվել է փակ գանգուղեղային վնասվածք՝ ուղեղի ցնցում։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ