Լրանում է Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոս Մոնտալտոյի դիվանագիտական աշխատանքի ժամկետը

Աստղիկ Խաչատրյան 11.11.2022 - 18:02
11.11.2022 - 18:02 դիտում

Այսօր Շիրակի մարզպետարանում հյուրընկալվել էր Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Րիզոյի գլխավորած պատվիրակությունը։
Մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ՝ անդրադարձ է կատարվել հայ-իտալական երկարամյա բարեկամության կարեւորությանն ու Գյումրիում Իտալիայի հյուպատոսության հետ համագործակցված աշխատանքին:Դեսպան Դի Րիզոն իր հերթին շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ այսօր Շիրակի մարզում է փոքր ինչ տխուր առիթով, քանի որ, տարիքով պայմանավորված, լրանում է հյուպատոս Մոնտալտոյի դիվանագիտական աշխատանքի ժամկետը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ