Լուվրն այցելուների համար փակել է դռները ռումբի մասին հաղորդումների պատճառով

14.10.2023 - 20:05 դիտում

Լուվրը փակել է դռներն այցելուների համար՝ ռումբի մասին հաղորդումների պատճառով: Ֆրանսիական լրատվամիջոցների տվյալով՝ թանգարանի այցելուները շտապ տարհանվել են, ոստիկանությունը շրջափակել է շենքը, հետաքննություն է անցկացվում։

Ավելի վաղ Ֆրանսիայի Արաս կոմունայում դպրոցի ուսուցիչներից մեկի սպանության ֆոնին երկրի վարչապետն ահաբեկչական սպառնալիքի առավելագույն մակարդակ սահմանելու որոշում էր կայացրել: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեղի ունեցածը «իսլամիստական բարբարոսական ահաբեկչության ևս մեկ դրսևորում» է որակել։

Նա հանձնարարել է մինչև 7 հազար զինվորական ներգրավել հանրապետության քաղաքների փողոցներում կարգուկանոնը պահպանելու համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ