Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի խորհրդանշական քայլը Արցախյան 44-օրյա պատերազմի զոհվածների հիշատակին

Աստղիկ Խաչատրյան 10.11.2021 - 11:34
10.11.2021 - 11:34 դիտում

Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը լուսավորվել է հայկական եռագույնով։ Այս խորհրդանշական քայլն արվել է Արցախյան 44-օրյա պատերազմի հրադադարի առաջին տարելիցի առիթով՝ ի հիշատակ զոհվածների և ի համերաշխություն Ադրբեջանում դեռևս գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոս Արմեն Բայբուրդյանը:

«Շնորհակալություն Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի ամբողջ կազմին և խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանին»,- գրառումը եզրափակել է դիվանագետը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ