Լոս Անջելեսից Արցախ հերթական աջակցությունն է հասել՝ երկու ռեանիմոբիլ՝ լցված քնապարկերով

Աննա Կոստանյան 14.10.2020 - 15:24
14.10.2020 - 15:24 դիտում

Արցախը շարունակում է աշխարհասփյուռ հայության ուշադրության կենտրոնում մնալ: Լոս Անջելեսից Արցախ հերթական աջակցությունն է հասել՝ երկու ռեանիմոբիլ՝ լցված քնապարկերով, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Նախաձեռնության հեղինակները՝ Սամվել և Զաքար Հայրապետյանները, դեմ են իրենց քայլն աջակցություն անվանելու մտքից: Սա պարտք են համարում, համոզված, որ յուրաքանչյուր հայ պետք է հենց հիմա վտանգված հայրենիքի համար անի այն ամենը՝ ինչի հնարավորությունն ունի: Խոստանում են նոր նախաձեռնություններով շուտով գալ Արցախ: Իսկ ռեանիմոբիլները հանձնվել են Արցախի առողջապահության համակարգին. կօգտագործվեն այնտեղ, որտեղ դրանց կարիքը կլինի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ