ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են մի շարք հումանիտար հարցեր

Աստղիկ Խաչատրյան 25.09.2023 - 19:22
25.09.2023 - 19:22 դիտում

Ռուսական կողմի միջնորդությամբ սեպտեմբերի 25 -ին ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են Իվանյանում` ռուս խաղաղապահների մշտական տեղակայման վայրում։ Այդ մասին հայտնում են ԼՂ տեղեկատվական շտաբից:

«Քննարկվել են մի շարք հումանիտար հարցեր, այդ թվում` ռազմական գործողություններից հետո զոհվածների և անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ընթացքը, կարևորել բնական գազի մատակարարման վերականգնման, էներգահամակարգի և ջրամատակարարման ոլորտի անխափան աշխատանքի անհրաժեշտությունը։

Արցախի ներկայացուցիչներն ընդգծել են վիրավորների, հղիների, անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող երեխաների և քաղաքացիների տեղափոխումը ՀՀ մասնագիտացված բուժհաստատություններ։

Հարցի շուրջ կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություն և նախանշել հաջորդ հանդիպման օրակարգը»,- նշված է հաղորդագրության մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ