ԼՂ ՊՆ-ն ևս հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեղեկությունները

Աննա Կոստանյան 4.09.2023 - 13:25
4.09.2023 - 13:25 դիտում

ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ին ամրաշինական աշխատանքներ են կատարել Մարտունու շրջանում, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈՒ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։

Ավելի վաղ ՀՀ ԶՈՒ-ն հայտարարություն էր տարածել և հերքել Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը այն մասին, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։20-ի սահմաններում, իբր կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ