ԼՂ-ում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք հանգեցրել են ներկայիս իրավիճակին, ճիշտ են զարգացել. Լեոնիդ Կալաշնիկով

Աննա Կոստանյան 25.12.2023 - 14:34
25.12.2023 - 14:34 դիտում

ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը Свободная Пресса-ի հետ զրույցում նշել է, որ հայ-ադրբեջանական հարցը երկար տարիներ դժվար խնդիր էր Ռուսաստանի համար, հատկապես, երբ Բաքուն սկսեց իր գործունեությունը։

«Հիմա ինձ թվում է, որ Հայաստանին ու Ադրբեջանին իսկապես մեկ քայլ է բաժանում խաղաղության համաձայնագրի ստորագրումից։ Այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան և ի վերջո հանգեցրել են ներկայիս իրավիճակին, ճիշտ են զարգացել։ Միայն երեք տարածաշրջանային հարևանները՝ Ադրբեջանը, Հայաստանը և Ռուսաստանը, պետք է պայմանավորվեին»,- ասել է Կալաշնիկովը՝ նշելով, թե երբեք չի հավատացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության արդյունավետությանը:

Ըստ ռուս պատգամավորի՝ Հայաստանը պետք է բարիդրացիական հարաբերություններ հաստատի հարևան պետությունների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Նրա կարծիքով՝ Հայաստանում պետք է մտածեն և ինչ-որ միջանցքներ ստեղծեն, որոնք տնտեսապես շահավետ կլինեն, այդ թվում՝ հարևանների համար:

«Դա նաև Ռուսաստանին է ձեռնտու, քանի որ մենք կարող ենք նրանց միջով միջանցք բացել դեպի հարավ, նույն Վրաստանի հետ համաձայնության գալ։ Իմ կարծիքով՝ իրավիճակը բավականին բարենպաստ է»,- նշել է Կալաշնիկովը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ