ԼՂ-ում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմը չի խախտվել. ՌԴ ՊՆ

Աստղիկ Խաչատրյան 16.09.2022 - 21:25
16.09.2022 - 21:25 դիտում
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ օրվա ընթացքում չեն արձանագրվել։ Հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ 30 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։
Մարտակերտի և Մարտունու շրջաններում պարեկություն է իրականացվել երկու երթուղիներով, ուղեկցվել է Ադրբեջանի 4 ավտոշարասյուն՝ Սանասար–Բերձոր և հակառակ ուղղությամբ, Շուշի-Բերձոր և հակառակ ուղղությամբ։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ