Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է Լաչինի անցակետում. Վերոնիկա Զոնաբենդ

Աննա Կոստանյան 27.09.2023 - 14:39
27.09.2023 - 14:39 դիտում

Արցախի նախկին պետնախարար և «Տրոյկա Դիալոգ»-ի նախկին համասեփականատեր Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«Այսօր առավոտյան ամուսինս՝ բարերար, գործարար, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից սահմանին, երբ ադրբեջանական օկուպացիայից փախնող հազարավոր այլ հայերի հետ փորձում էր հեռանալ Արցախից: Շրջափակման տասը ամսվա ընթացքում Ռուբենն ուս ուսի տված կանգնել է արցախցիների կողքին, տարել դժվարությունները, նրանց հետ գոյատևման պայքար մղել։ Աղոթում եմ, որ ամուսինս անվնաս ազատ արձակվի և հայցում եմ ձեր աջակցությունը»,- ասված է հայտարարությունում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ