ԼՂ-ում խաղաղապահների տեղակայումը նպատակ ունի կանխարգելել բնակչության զանգվածային զոհվելը. վարչապետ

Աննա Կոստանյան 25.07.2023 - 15:11
25.07.2023 - 15:11 դիտում

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը նպատակ ունի կանխարգելել ԼՂ-ում բնակչության զանգվածային զոհվելը: Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե Ռուսաստանը որոշի դուրս գալ ԼՂ-ից, դա առնվազն նշանակում է, որ ԼՂ-ում նման վտանգ այլևս չկա, որովհետև, եթե Լեռնային Ղարաբաղում կա նման վտանգ, դժվար է պատկերացնել, թե ինչպես է հնարավոր դուրս գալու մասին որոշում կայացնել»,- ասաց նա:

Իսկ եթե չկա վտանգ, դա, ըստ վարչապետի, նշանակում է, որ, օրինակ, Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունն արդյունավետ է եղել, ու կողմերն արձանագրում են, որ խաղաղապահ զորախմբի ներկայության անհրաժեշտություն այլևս չկա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ