ԼՂ-ում ականազերծման ժամանակ առաջին անգամ օգտագործվում է Уран-6 ռոբոտատեխնիկական համալիրը

Աննա Կոստանյան 5.12.2020 - 16:13
5.12.2020 - 16:13 դիտում

ՌԴ ՊՆ ականազերծման միջազգային կենտրոնի զինծառայողները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտու ինժեներական հետախուզման և ականազերծման աշխատանքները:

Տարածքը չպայթած զինամթերքից և պայթյունավտանգ առարկաներից ականազերծելու աշխատանքներին առաջին անգամ կիրառվում է Уран-6 բազմաֆունկցիոնալ ռոբոտատեխնիկական համալիրը, որի օգնությամբ հետազոտվել է Խոջալուի բնակավայրի մոտ 8 հա տարածք:

Հեռակառավարվող ռոբոտատեխնիկական համալիրների օգտագործումը հնարավորություն է տալիս մեծացնելու ականազերծված տարածքների մակերեսը՝ ականազերծման ընթացքում ապահովելով անձնակազմի անվտանգությունը: Օպերատորը համալիրը կարող է կառավարել մինչև 800 մետր հեռավորության վրա (սարքն ունի բարձր հստակության 4 տեսախցիկ): Уран-6 համալիրի աշխատանքի ընթացքում հայտնաբերված զինամթերքը վնասազերծվում է ակտիվացման կամ ֆիզիկական ոչնչացման արդյունքում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ