ԼՂ-ում Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրադադարի ռեժիմը երեք անգամ խախտվել է. ՌԴ ՊՆ

2.08.2022 - 21:04 դիտում

Նախօրեին ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում արձանագրվել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրադադարի ռեժիմի երեք խախտում, որոնց հետևանքով վիրավորվել է Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի ներկայացուցիչը:

Այդ մասին նշված է ՌԴ պաշտպանության նախարարության ամփոփագրում:

«Ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ ՌԴ խաղաղապահների հրամանատարությունը կարգավորվել է ստեղծված իրավիճակը: Շփման գծում փոփոխություններ թույլ չեն տրվել»,- նշված է փաստաթղթում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ