ԼՂ-ից փախստականներին աջակցելու համար Կիպրոսը 10 ջերմոցի կառուցում կֆինանսավորի

Աննա Կոստանյան 7.03.2024 - 16:43
7.03.2024 - 16:43 դիտում

Կիպրոսը առաջին իսկ պահից իր միանշանակ աջակցությունն է հայտնել Հայաստանի ժողովրդին և մարդասիրական օգնություն է ուղարկել ԼՂ-ից բնակչության զանգվածային բռնի գաղթի պատճառով առաջացած կարիքները հոգալու համար: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Կիպրոսի ԱԳՆ ղեկավար Կոնստանտինոս Կոմբոսը՝ անդրադառնալով Կովկասյան տարածաշրջանի զարգացումներին:

«Ըստ այդմ՝ Կիպրոսի Հանրապետության կառավարության անունից հայտարարում եմ ԼՂ-ից փախստականների աջակցության շրջանակներում 10 ջերմոցի կառուցման ֆինանսավորման մասին՝ «Իմ քայլը» հիմնադրամի և Հայաստանի ագրարային համալսարանի հետ համատեղ ծրագրով:

Մենք առաջարկում ենք նաև հյուրընկալել երեխաներին, որոնք բռնի տեղահանվել են ԼՂ-ից: Այս առաջարկը դեռ բաց է, և այն միշտ հասանելի է մեր հայ ընկերների համար»,- ասաց նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ