ԼՂ-ից տեղահանված վարորդները կարող են ԱՊՊԱ պայմանագիր կնքել 50% ցածր վճարով

Աննա Կոստանյան 10.11.2023 - 15:30
10.11.2023 - 15:30 դիտում

Արցախից բռնի տեղահանված, ԱՊՊԱ պայմանագիր չունեցող վարորդները նոյեմբերի 15-ից սկսած կարող են իրենց ավտոմեքենան ապահովագրել 50 տոկոս ցածր վճարով։

Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն։

«Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործած ավտոտրանսպորտային միջոցների գծով մինչև 2024 թվականի հունվարի 1-ը առցանց էլեկտրոնային եղանակով կնքվող ԱՊՊԱ պայմանագրերի ապահովագրավճարների հաշվարկում պետք է հիմք ընդունվի 50 տոկոսի չափով ավելի ցածր հիմնական ապահովագրավճար»,-նշված է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ ավտոտրանսպորտային միջոցը պետք է բավարարի հետևյալ պայմաններին.

1.ԱՊՊԱ պայմանագրի կնքման պահին հաշվառված է Արցախի Հանրապետությունում,

2.մինչև 2020 թվականի արտադրության է,

3.չի հանդիսանում պետական կամ համայնքային սեփականություն,

4.սեփականության իրավունքն ապահովագրի անվամբ գրանցվել է մինչև 2023 թվականի օգոստոսի 1-ը։

Նշվում է, որ նման որոշում է կայացվել` հաշվի առնելով այն փաստը, որ Արցախի Հանրապետության բնակչության բռնի տեղահանման հետևանքով Հայաստանի Հանրապետության տարածք են մուտք գործել ԱՊՊԱ պայմանագիր չունեցող մեծ թվով ավտոմեքենաներ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ