ԼՂ-ից տեղահանված ավելի քան 80 ուսուցիչ արդեն աշխատանք է գտել

Աննա Կոստանյան 18.10.2023 - 17:51
18.10.2023 - 17:51 դիտում

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների՝ աշխատանք գտնելու համար դիմելու նպատակով ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության կողմից գործարկված համապատասխան գործարկված հարթակի միջոցով աշխատանք է գտել 81 ուսուցիչ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Նշեմ, որ հարթակի գործարկման պահին գրանցված էր 1422 թափուր աշխատատեղ, այս պահին արդեն ունենք 1341-ը, ինչը նշանակում է, որ արդեն 81 ուսուցիչ այս համակարգի միջոցով ընտրել է իրեն հարմար աշխատավայրը։

Նախարարությունը նրանց կուղեգրի այդ հաստատություն և հուսով ենք, որ դա նրանց համար կլինի այն լավագույն հարմար աշխատավայրը, որը նրանց մասնագիտական աշխատանքի շարունակության հնարավորություն կտա»,-հավելել է նախարարը՝ նշելով, որ ԼՂ-ից բռնի տեղահանված 1500 ուսուցիչ այժմ գտնվում է Հայաստանում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ