ԼՂ-ից ՀՀ տեղափոխված 303 բուժառու շարունակում է ստացիոնար բուժում ստանալ, վերակենդանացման բաժանմունքներում գտնվում է 5 երեխա

6.10.2023 - 20:52 դիտում


Առաջնային բուժհաստատություններում հաշվառվել է Լեռնային Ղարաբաղից ժամանած 13,415 անձ, ինչը տեղահանված բոլոր անձանց ընդհանուր թվի մոտ 13,5 տոկոս է կազմում։

Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ ԼՂ-ից ՀՀ տեղափոխված 303 բուժառու շարունակում է ստացիոնար բուժում ստանալ հայաստանյան տարբեր բուժհաստատություններում։ Նրանցից 113-ի վիճակը գնահատվում է ծանր, 11-ինը՝ ծայրահեղ ծանր։ Վերակենդանացման բաժանմունքներում գտնվում է 5 երեխա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ