ԵՄ-ն իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և հայ ժողովրդին. Յանեզ Լենարչիչ

6.10.2023 - 20:41 դիտում

Եվրամիության ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչը X-ի իր միկրոբլոգում Հայաստանին և հայ ժողովրդին է հայտնել Եվրամիության աջակցությունը:

«Լեռնային Ղարաբաղի գրեթե ամբողջ հայ բնակչությունը փախել է Հայաստան։ Այսօր ես Երևանում եմ՝ արտահայտելու ԵՄ անսասան համերաշխությունը բոլոր այն մարդկանց, որոնք ստիպված թողել են իրենց բնակավայրերը, ինչպես նաև Հայաստանին և կարիքավոր մարդկանց հյուրընկալող համայնքներին»,- գրել է Լենարչիչը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ