ԼՂ-ից բռնի տեղահանվել է 100 հազար 483 անձ

1.10.2023 - 12:29 դիտում

ԼՂ-ից բռնի տեղահանված 100 483 անձ արդեն հատել է Հակարիի կամուրջը, այն հատել է նաև 21 079 տրանսպորտային միջոց։ Հաշվառվածների թիվը կազմում է 84 408 անձ։

45 516 անձ օգտվել է պետության կողմից տրամադրվող կեցավայրերից։ Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության հումանիտար կենտրոնի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:

Ըստ մարզերի՝ բաշխվածությունը հետևյալն է.

Արագածոտն՝ 2262

Արարատ՝  12 638

Արմավիր՝ 3943

Գեղարքունիք՝ 3516

Լոռի՝ 2252

Կոտայք՝ 11 132

Շիրակ՝ 2114

Սյունիք՝ 3655

Վայոց ձոր՝ 1756

Տավուշ՝ 2129։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ