ԼՂ իրավիճակի կայունացման համար օգտակար է ՄԱԿ-ի գործակալությունների ներգրավումը հումանիտար աշխատանքներին. ՌԴ ԱԳՆ

4.08.2021 - 21:37 դիտում

ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ նշված է, որ Մոսկվան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում կարևորում է ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացումը, ինչը ենթադրում է 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացումը: Մոսկվան դրա համար օգտակար է համարում ՄԱԿ-ի գործակալությունների ներգրավումը հումանիտար աշխատանքներին: «Այդ ամենը պետք է համաձայնեցվի Բաքվի ու Երևանի հետ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ռուսական կողմն անդրադարձել է նաև աշխարհի տարբեր երկրներում միգրացիոն ճգնաժամերի հետևանքների հաղթահարման գործում ՄԱԿ-ի կենտրոնական համակարգող դերակատարմանը:

Պաշտոնական Մոսկվան նշել է, որ շահագրգռված է նաև տեղահանված անձանց ու փախստականներին Լեռնային Ղարաբաղ վերադարձնելու գործում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներգրավման հարցում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ