ԼՂ թեման և հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը քննարկել են ՌԴ փոխարտգործնախարարը և Մոսկվայում Իրանի դեսպանը

Աստղիկ Խաչատրյան 18.05.2021 - 20:34
18.05.2021 - 20:34 դիտում

Այսօր տեղի է ունեցել ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի և Մոսկվայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Կազեմ Ջալալիի հանդիպումը: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքից:

Զրույցի ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի թեմայի և հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ