Լի Ցիանգը ստանձնել է Չինաստանի վարչապետի պաշտոնը

11.03.2023 - 13:01 դիտում

Շանհայի կոմունիստական կուսակցության նախկին ղեկավար Լի Ցիանգը ստանձնել է Չինաստանի վարչապետի պաշտոնը: Այս մասին հայտնում է Reuters-ը:

63-ամյա Լի Ցիանգը Ժողովրդական Հանրապետության հիմնադրումից ի վեր առաջին վարչապետն է, ով նախկինում երբեք չի ծառայել կենտրոնական կառավարությունում:

Նշվում է, որ Լի Ցիանգը սերտ կապեր ունի Չինաստանի նախագահի հետ, նա 2004-2007 թվականներին, երբ Սի Ծինփինը Չժեցզյան նահանգի նահանգային կուսակցության քարտուղարն էր, եղել է նրա շտաբի ղեկավարը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ