Հայաստանում ԱՄՆ դեսպանը ներկայացրել է Սյունիքի և Վայոց ձորի մարզեր կատարած այցից տպավորությունները

11.03.2023 - 13:10 դիտում

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և Լիազոր դեսպան Քրիստինա Քվինը Twitter-ի իր միկրոբլոգում ներկայացրել է Սյունիքի և Վայոց ձորի մարզեր կատարած այցից ստացած տպավորությունները:

«Սյունիք և Վայոց Ձոր կատարած ուղևորության ընթացքում ես հնարավորություն ունեցա ծանոթանալու Հայաստանի բնական գեղեցկությանն ու եզակի մշակութային ժառանգությանը, համտեսելու տարածաշրջանային խոհանոցի համեղ ուտեստները և ծանոթանալու Հայաստանի որոշ տաղանդավոր արհեստավորների հետ: Անհամբեր սպասում եմ ավելին տեսնելուն»,- նշել է դեսպանը:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ