Լիլիթ Մակունցն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ

Աննա Կոստանյան 20.07.2021 - 12:50
20.07.2021 - 12:50 դիտում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի երրորդ համար Լիլիթ Մակունցը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այս մասին հայտնել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:

Սմբատյանի խոսքով՝ ժամը 12:00-ի դրությամբ, ԿԸՀ-ն ինքնաբացարկի երկու դիմում է ստացել:

Ավելի վաղ, ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել «Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ