Լիլիթ Մակունցը Ֆրենկ Փըլոնին է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները

1.08.2023 - 00:09 դիտում

Հուլիսի 31-ին դեսպան Լիլիթ Մակունցը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փըլոնի հետ: Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

Զրույցի ընթացքում դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները, որոնք հանգեցնում են ԼՂ-ում հումանիտար աղետի, ինչպես նաև հուլիսի 29-ին ԿԽՄԿ աջակցությամբ Հայաստան բուժման տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանի՝ Ադրբեջանի կողմից առևանգման և ձերբակալման դեպքը:

Ընդգծվել է, որ Ադրբեջանի նման գործողությունները լրացուցիչ սպառնալիք են ստեղծում ԼՂ բնակչության իրավունքների ու անվտանգության համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ