Լիբիայում ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 5100 մարդ

Աստղիկ Խաչատրյան 13.09.2023 - 22:10
13.09.2023 - 22:10 դիտում

Լիբիայի իշխանությունները հայտնել են, որ երկրում աղետալի ջրհեղեղի հետևանքով զոհվել է 5000-իվ ավելի մարդ: Հիմնական զոհերը Դեռնա նավահանգստային քաղաքում են:

«Դանիել» փոթորկից սկսված հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով քանդվել է երկու ամբարտակ, ավերվել են կամուրջներ, ավելի քան 120 հազար բնակչություն ունեցող քաղաքի մի շարք թաղամասեր ամբողջովին հայտնվել են ջրի մեջ: Տասը հազար մարդ անհետ կորած է համարվում։ Փրկարարները ոչ միշտ են կարողանում հեղեղված ճանապարհներով հասնել տուժած տարածքներ։

Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ առնվազն 30 հազար մարդ էլ մնացել է անօթևան։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ