Լիբանանից շուրջ 40 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ

13.04.2024 - 12:46 դիտում
Ապրիլի 12-ին Լիբանանից մոտ 40 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ, դրանց մի մասը հաջողվել է որսալ՝ հայտնում է ՑԱՀԱԼ-ը:
Իսրայելի Զինված ուժերի տվյալով՝ մնացած հրթիռներն ընկել են չբնակեցված տարածքներում: Տուժածների մասին տեղեկություն չկա: Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է Լիբանանում գործող «Հեզբոլլահ» շարժումը:
Ավելի ուշ իսրայելական կողմը հայտարարել է Լիբանանի տարածքին պատասխան հարվածների մասին: Թիրախում են եղել ռազմական դիրքեր և օբյեկտներ:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ