Լարված իրավիճակ Թբիլիսիում․ ընդդիմադիրները գրավել են խորհրդարանի նիստերի դահլիճը

Աննա Կոստանյան 12.07.2021 - 14:34
12.07.2021 - 14:34 դիտում

Այսօր առավոտվանից Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությունից հետո լարված իրավիճակ է խորհրդարանի մուտքերի դիմաց: Այս մասին հայտնում է aliq.ge կայքը։

Խորհրդարանի մուտքերի մոտ մոբիլիզացված ոստիկանությունը թույլ չէր տալիս ընդդիմադիր պատգամավորներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին մուտք գործել խորհրդարան:0

Ավելի ուշ վերջիններիս հաջողվեց մտնել խորհրդարանի նիստերի դահլիճ: Ընդդիմադիր պատգամավորները գրավել են խորհրդարանի նախագահի աթոռը և հայտարարում են, որ թույլ չեն տալու խորհրդարանը շարունակի աշխատանքը, քանի դեռ վարչապետը հրաժարական չի տվել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ