Լարվածությունը վրաց-ուկրաինական հարաբերություններում պահպանվում է

6.04.2022 - 19:08 դիտում

Թբիլիսիի քաղաքապետ և իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբայի խոսքերն անվանել է «ամոթալի»։ Ավելի վաղ Կուլեբան ասել էր, որ Վրաստանը պետք է ապացույցներ ներկայացնի, որ չի օգնում Ռուսաստանին՝ շրջանցելու միջազգային պատժամիջոցները՝ գրում է SOVA-ն։

«Դա ամոթալի հայտարարություն էր, ինչպես շատ այլ ամոթալի հայտարարություններ, որ լսել ենք։ Եվ մենք ակնկալում ենք, որ քանի որ խայտառակ մեղադրանքները հնչել են ուկրաինական կողմից, նրանք կցուցաբերեն քաղաքավարություն և որոշակի ապացույցներ կներկայացնեն»,- ասել է Կալաձեն։

Թբիլիսիի քաղաքապետի խոսքով՝ Կիևի վերջին օրերի գործողությունները «կտրականապես անընդունելի են»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ