Լավրովն ու Բայրամովը քննարկել են «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի գործունեությունը

Աննա Կոստանյան 20.10.2023 - 18:27
20.10.2023 - 18:27 դիտում

Հոկտեմբերի 20-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցեր:

Վերանայվել են «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի գործունեության մոտեցումները։

Հիշեցնենք, որ Երևանը Թեհրանից «3+3» ձևաչափով արտգործնախարարների մակարդակով հանդիպման հրավեր է ստացել, սակայն, փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն այսօր լրագրողներին ասել է, որ Երևանը դեռ չի արձագանքել ու հարցը քննարկվում է։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ