Լավրովն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Աստղիկ Խաչատրյան 24.10.2023 - 22:43
24.10.2023 - 22:43 դիտում

Հոկտեմբերի 24-ին հեռախոսազրույց են ունեցել ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը: ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր` ի զարգացումն հոկտեմբերի 12-ին ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների ունեցած շփումների:

Զրույցի ընթացքում բարձր գնահատական է տրվել հոկտեմբերի 23-ին Թեհրանում տարածաշրջանային խորհրդատվական «3+3» հարթակի` ԱԳ նախարարների մակարդակով կայացած նիստին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս ձևաչափի զարգացման ուղղությամբ ռիթմիկ աշխատանքները շարունակելու մասին:

Վերահաստատվել է Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ջանքերի ավելացման անհրաժեշտությունը` հիմք ընդունելով 2020-2022 թթ. բարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ