Լավրովն անընդունելի է համարել Կիևին Թուրքիայից զենքի նոր մատակարարումները

Աննա Կոստանյան 10.07.2023 - 13:02
10.07.2023 - 13:02 դիտում

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։ Քննարկման ժամանակ ՌԴ ԱԳՆ ղեկավարը մատնանշել է, որ Մոսկվան անընդունելի է համարում Ուկրաինային զենքի մատակարարումը շարունակելը: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Նախարարները մտքեր են փոխանակել նաև այլ հարցերի վերաբերյալ, մասնավորապես՝ անդրադառնալով ուկրաինական «Ազովի» բրիգադի նախկին հրամանատարներին Ուկրաինա վերադարձնելու որոշմանը:

«Համապատասխան քայլերը կարող են հանգեցնել բացառապես բացասական հետևանքների»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան և Ուկրաինան փաստաթուղթ են ստորագրել, որը նախատեսում է համատեղ զարգացնել անօդաչու թռչող սարքերի արտադրությունը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ