Լավրովը հույս է հայտնել, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև կապերը չեն քանդվի

2.10.2023 - 19:58 դիտում

ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին Երևանից հնչող հայտարարությունները ինքնիշխան ընտրություն են, սակայն Մոսկվան հույս ունի, որ «ոչ մի ժամանակավոր վարչակազմ» չի քանդի Ռուսաստանի և Հայաստանի միջև կապերը, ինչպես փոխանցում է РИА Новости-ն, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Եթե, ինչպես հայտարարել են Հայաստանի որոշ ղեկավարներ, հիմա, հիասթափվելով Ռուսաստանից և ՀԱՊԿ-ից, դիմեն գործընկերներին՝ ամրապնդելու իրենց անվտանգությունը, դա կլինի իրենց սուվերեն որոշումը՝ Հայաստանի ղեկավարության ընտրությունը, բայց ես դեռ հուսով եմ, որ ռուս ժողովրդի և հայ ժողովրդի միջև դարեր շարունակ գոյություն ունեցող կապերը ոչ մի ժամանակավոր վարչակազմ չի կարող քանդել»,- ասել է նա լրագրողներին «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի հանդիպումից հետո:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ