Լավալի քաղաքային խորհուրդն ընդունել է Արցախի անկախությունը ճանաչող բանաձև

Գոհար Ստեփանյան 5.11.2020 - 11:24
5.11.2020 - 11:24 դիտում

Կանադայի Լավալ քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձև:  Այս մասին հայտնում է Կանադայի Հայ դատի հանձնախումբ:

Բանաձևում նշվում է, որ քաղաքային խորհուրդը դատապարտում է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան, կոչ է անում Կանադայի և Քվեբեկի կառավարություններին անել ամեն ինչ միջազգային հումանիտար իրավունքի, մասնավորապես Ժնևի Կոնվենցիայի նկատմամբ լիակատար հարգանք ապահովելու համար: Կանադայի կառավարությանն առաջարկվում է Արցախի հայերին տալ անջատ լինելու հնարավորություն՝ Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու ճանապարհով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ