Լաչինի միջանցքում տեղաշարժի ազատությունը պետք է երաշխավորված լինի․ Չեխիայի արտգործնախարար

Աստղիկ Խաչատրյան 22.08.2023 - 20:46
22.08.2023 - 20:46 դիտում

Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։

«Մտահոգություն հայտնեցի Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակի կապակցությամբ։ Այնտեղ անվտանգությունն ու տեղաշարժի ազատությունը պետք է երաշխավորված լինեն։ Անհրաժեշտ է երկխոսություն ներգրավված կողմերի միջև»,- նշել է Լիպավսկին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ