Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշումը հակասում է ԵՄ կոչերին. Ժոզեպ Բորել

Աստղիկ Խաչատրյան 24.04.2023 - 22:36
24.04.2023 - 22:36 դիտում

Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշումը հակասում է տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու ԵՄ կոչին: Այս մասին ԵՄ խորհրդի նիստի արդյունքներն ամփոփելիս հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:

«Մենք քննարկել ենք Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու մասին Ադրբեջանի միակողմանի որոշումը, որը հակասում է մեր կոչին` նվազեցնելու լարվածությունը»,- ասել է նա և ընդգծել, որ ԵՄ-ն պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին` տարածաշրջանում իրավիճակը կարգավորելու հարցում:

Նա հիշեցրել է, որ ԵՄ-ն հենց այդ նպատակով է առաքելություն տեղակայել ՀՀ տարածքում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ