Լանջիկ բնակավայրում երիտասարդական կենտրոն է բացվել

Աննա Կոստանյան 22.11.2022 - 17:15
22.11.2022 - 17:15 դիտում

ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանն ու մարզպետի խորհրդական Արթուր Նաջարյանն այսօր ներկա են գտնվել Լանջիկ բնակավայրի երիտասարդական կենտրոնի բացման արարողությանը, որն իրականացվել է Հայկական Կարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպության «Լանջիկի, Փանիկի և Մեծ Սեպասարի երիտասարդական կենտրոնների կրթական և մշակութային պայմանների բարելավում» ծրագրի շրջանկներում։
Ներկաներին Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի և իր անունից ողջունել է մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանը․ «Շատ կարևոր նախաձեռնություն է, որը մեր բնակավայրերի երիտասարդների զարգացվածությանն ու զբաղվածությանը կնպաստի։ Ողջունելի է, որ ծրագրի շրջանակներում Հայկական Կարիտասը՝ Լեհաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության Լեհական Զարգացման համագործակցության զարգացման ծրարգրի շրջանակներում, մարզի երեք գյուղերում բացել է երիտասարդական կենտրոններ՝ մոտ 10 հազար եվրո արժողությամբ»։
Նորաբաց կերտրոնը համալրվել է անհրաժեշտ կահույքով և ժամանակակից սարքավորումներով՝ համակարգիչներով, տպիչներով, պրոյեկտորներով։ Ծրագրի արդյունքում գյուղերի երիտասարդները հնարավորություն կունենան ձեռք բերելու նոր գիտելիքներ ու կարողություններ, ինչպես նաև մասնակցելու համայնքների զարգացման գործընթացին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ