Լանջիկի երիտասարդական կենտրոնը հայ-լեհական բարեկամության հիմքում

Հրաչ Սահակյան 23.11.2022 - 16:32
23.11.2022 - 16:32 դիտում

Լանջիկում բացվեց երիտասարդական կենտրոն «Հայկական Կարիտասի» «Ծխական հասարակական խորհուրդներ» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Լեհաստանի դեսպանատան կողմից։ Ներկա էին մարզային իշխանության եւ Հայաստանում Լեհաստանի դեսպանատան ներկայացուցիչներ։ Կենտրոնների բացման համար համայնքերը հատկացրել են տարածք, իսկ ծրագրի շրջանակներում իրականացվել է վերանորոգում ու կահավորում։ Երիտասարդական կենտրոնները երեքն են Լանջիկում, Փանիկում եւ Մեծ Սեպասարում, ծրագրի ղեկավար Մկրտիչ Բաբայանի խոսքով՝ կենտրոնների նպատակն է համայնքներում նպաստել երիտասարդների զբաղվածությանն ու զարգացմանը եւ այս կենտրոնները կծառայեն նաեւ հարեւան բնակավայրերի երիտասարդներին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ