Իրար են բախվել մեքենաներ. կան 3 զոհ և 4 վիրավոր

Աստղիկ Խաչատրյան 22.12.2021 - 14:05
22.12.2021 - 14:05 դիտում

Դեկտեմբերի 21-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Իջևան քաղաքի Արցախյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ X5», «Օպել» և «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենաներ. «Օպելի» վարորդը՝ 65-ամյա Հրանտ Մարտիրոսյանը, ուղևորներ 62-ամյա Գեղեցիկ Գրիգորյանը և 61-ամյա Աշոտ Անտոնյանը մահացել են, իսկ «ԲՄՎ X5»-ի վարորդը, 2 ուղևորները և «Օպելի» մի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ