Իրավիճակը հանգիստ է. ԵՄ առաքելությունը հետևել է Խաչիկ գյուղի ֆերմերների գյուղատնտեսական աշխատանքին

Աննա Կոստանյան 3.04.2024 - 14:04
3.04.2024 - 14:04 դիտում
Եվրամիության առաքելությունը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում՝ տեղեկացնելով սահմանամերձ Խաչիկ գյուղում գյուղատնտեսական աշխատանքներին հետևելու մասին:
«Խաչիկ գյուղի ղեկավարի խնդրանքով՝ ԵՄ առաքելությունը հետևել է տեղի ֆերմերների գյուղատնտեսական աշխատանքներին` ամրապնդելու նրանց անվտանգության զգացումը: Մենք շարունակում ենք ամենօրյա պարեկությունը Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում, իրավիճակը հանգիստ է»,- ասված է գրառման մեջ։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ