Իրանն ու Վենեսուելան ռազմավարական գործակցության համաձայնագիր են կնքել

11.06.2022 - 16:02 դիտում

Թեհրանն ու Կարակասը 20 տարով քաղաքական, մշակութային, նավթային, զբոսաշրջության ոլորտներում համապարփակ ռազմավարական գործակցության համաձայնագիր են կնքել։

Փաստաթուղթը ստորագրվել է Թեհրանում՝ Իրանի և Վենեսուելայի նախագահներ Էբրահիմ Ռայիսիի և Նիկոլաս Մադուրոյի ներկայությամբ։

2021 թ. Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յին և Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Մոհամմադ Ջավադ Զարիֆը 25 տարի ժամկետով համապարփակ գործակցության համաձայնագիր են ստորագրել, ինչից հետո իրանցի քաղաքական գործիչները բազմիցս հայտարարել են, որ ուսումնասիրում են բարեկամ այլ երկրների, այդ թվում՝ Թուրքիայի, Ռուսաստանի և Վենեսուելայի հետ նմանօրինակ պայմանավորվածությունների հասնելու հնարավորությունը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ