Իրանի պատվիրակությունն Իսլամաբադ կժամանի ապրիլի 10-ի երեկոյան. Bloomberg

Աստղիկ Խաչատրյան 10.04.2026 - 20:05
10.04.2026 - 20:05 դիտում

Bloomberg-ը՝ հղում անելով պակիստանցի պաշտոնյային, հաղորդել է, որ ապրիլի 10-ի երեկոյան Իրանի պատվիրակությունը կժամանի Իսլամաբադ՝ ապրիլի 11-ին ԱՄՆ-ի հետ նախատեսված բանակցությունների համար։

Գործակալության աղբյուրը հայտնել է, որ պատվիրակությունը կգլխավորեն Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին և խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը։

Չնայած Իրանը պաշտոնապես չի հաստատել իր մասնակցությունը բանակցություններին կամ պատվիրակության կազմը՝ պետական ​​լրատվամիջոցներն էլ հայտնել են, որ Արաղչին և Ղալիբաֆը կգլխավորեն բանակցային թիմը։

Թեհրանը պնդում է, որ Իրանին հաջողվել է համոզել Միացյալ Նահանգներին ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ Լիբանանի վրա հարձակումները դադարեցնելու համար, որը կարևոր պայման էր Իսլամաբադի բանակցություններին մասնակցելու համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է տարածված հաղորդագրություններն այն մասին, որ ինքը կոչ է արել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին նվազեցնել ռազմական գործողությունների ինտենսիվությունը Լիբանանում։ Իր հերթին, Նեթանյահուն հայտարարել է, որ հրաման է տվել ուղիղ բանակցություններ սկսել Լիբանանի կառավարության հետ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ