Իրանի ԱԳ նախարարն այցելել է Նախիջևան

Հրաչ Սահակյան 30.01.2021 - 16:26
30.01.2021 - 16:26 դիտում

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը այցելել է Նախիջևան, որպեսզի հանդիպումներ ունենա Հանրապետության իշխանությունների հետ, հաղորդում է IRNA-ն: «Տարածաշրջանի երկրներով շրջագայության ավարտին մենք ժամանել ենք Նախիջևան՝ քննարկելու ղարաբաղյան պատերազմի դադարեցումից հետո համագործակցության ուղիները», – մեջբերում է գործակալությունը իրանցի նախարարի խոսքը: Զարիֆը հույս է հայտնել, որ կայուն խաղաղություն կապահովվի և կընդլայնվի տարածաշրջանի երկրների հետ փոխգործակցությունը տարանցման ոլորտում: Զարիֆն ասել է, որ տարածաշրջանի հինգ երկրներ՝ Հայաստան, Ռուսաստան, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա կատարած իր այցերի ավարտին այցելում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո տարածաշրջանում տարանցման հնարավորությունները և համագործակցության պայմանները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ