Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է հարձակումը Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա

Աննա Կոստանյան 27.01.2023 - 14:58
27.01.2023 - 14:58 դիտում

Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանանին դատապարտել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա տեղի ունեցած զինված հարձակումը։ Նա խորին ցավակցություն է հայտնել հարձակման հետևանքով սպանված անվտանգության աշխատակցի ընտանիքի անդամներին, ինչպես նաև Ադրբեջանի կառավարությանն ու ժողովրդին։ Քանանին հայտնել է, որ Իրանի իշխանությունների հատուկ հանձնարարականով քրեական գործ է հարուցվել, և հարցը քննվում է առաջնահերթությամբ՝ պարզելու գործողության չափերն ու հարձակվողի շարժառիթը։

Մամուլի խոսնակը հավելել է, որ նախնական հետաքննության արդյունքները վկայում են հարձակվողի անձնական դրդապատճառների մասին, ուստի խորհուրդ է տվել լրատվամիջոցներին զերծ մնալ ոչ հավաստի լուրերի հրապարակումներից։

Քանանին նշել է, որ այս առնչությամբ ավելի մանրամասն տեղեկատվություն կհրապարակվի հետաքննության ավարտից հետո։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ