Իրանը օտարերկրյա հատուկ ծառայություններին մեղադրել է երկրում անկարգություններ կազմակերպելու համար

29.10.2022 - 17:03 դիտում

Իրանի Իսլամական Հանրապետության հետախուզության նախարարության և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական ծառայության տարածած համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի հատուկ ծառայությունները կապ ունեն Իրանում տեղի ունեցող անկարգությունների հետ։

Նշվում է, որ դրա նպատակը «երկրում անվտանգության խաթարումն» էր։

Հաղորդագրության համաձայն՝ նշված երկրների հատուկ ծառայությունները Իրանի ներսում գործող իրենց գործակալական ցանցերին ռազմական և լրտեսական սարքավորումներ են ուղարկել, իսկ ամերիկյան հետախուզությունը նույնիսկ զբաղվել է իրանցի գործակալների նախապատրաստմամբ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ