Իրանը տարածաշրջանի սահմանները փոխելու երազանքը մղձավանջի կվերածի. ԻԻՀ խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ

Աստղիկ Խաչատրյան 19.09.2022 - 21:56
19.09.2022 - 21:56 դիտում

Իրանի Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավարն ասել է. «Իրանը տարածաշրջանի սահմանները փոխելու երազանքը կվերածի մղձավանջի»։ Այս մասին հայտնում է ParsTodey լրատվական գործակալությունը:

Վահիդ Ջալալզադեն հեռուստատեսային հարցազրույցում մտահոգություն հայտնելով Ադրբեջանի և Հայաստանի սահմաններին տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ ասել է.«Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովն ուսումնասիրում է վերջին զարգացումները»:

Նա հայտարարել է, որ Թեհրանը Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքմենստանի և խորհրդային այլ հանրապետությունների հետ է եղել նրանց անկախության առաջին իսկ օրերից և տարբեր օգնություն է ցուցաբերել այդ երկրների կառավարություններին, հավելելով. «Իրանը կկանխի տարածաշրջանի սահմանների փոփոխությունը»։

Իրանի պաշտոնյաներն ավելի վաղ նույնպես զգուշացրել են տարածաշրջանի սահմանների փոփոխության սարսափելի հետևանքների և Իրանի կոշտ ձագանքի կապակցությամբ, նշելով, որ դա Թեհրանի կարմիր գիծն է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ