Իրանը լրջորեն կպատասխանի իր սահմանների երկայնքով ահաբեկիչների ցանկացած տեղաշարժին

Աննա Կոստանյան 5.11.2020 - 17:45
5.11.2020 - 17:45 դիտում

Չնայած թուրքական լրատվամիջոցների հերքումներին՝ Սիրիայից Ադրբեջան թաքֆիրի ահաբեկիչների տեղափոխման վերաբերյալ բազմաթիվ փաստեր կան, հաղորդում է իրանական IRNA գործակալությունը:

Հղում անելով Իրանի սահմանի մոտակայքում ահաբեկիչների անթույլատրելիության մասին իրանցի պաշտոնյաների հայտարարություններին՝ գործակալությունն ընդգծել է.

«Իրանը միշտ փորձել է չեզոք մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում՝ խաղաղության կոչ անելով կողմերին: Միևնույն ժամանակ, ինչպես բազմիցս հայտարարել են երկրի պաշտոնյաները, Իրանը չի հանդուրժի որևէ ագրեսիա իր տարածքի դեմ, նա լրջորեն կարձագանքի իր սահմանների մոտ ահաբեկիչների ցանկացած տեղաշարժին»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ