Իրանը իմ ղեկավարման օրոք երբեք միջուկային զենք չի ունենա. Ջո Բայդեն

Աննա Կոստանյան 29.06.2021 - 13:07
29.06.2021 - 13:07 դիտում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Իրանն իր ղեկավարման օրոք «երբեք միջուկային զենք չի ունենա»՝ փոխանցում է Politico պարբերականը:

Այս մասին Ջո Բայդենը հայտարարել է Սպիտակ տանն Իսրայելի հեռացող նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ հանդիպմանը՝ վերահաստատելով ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև սերտ հարաբերությունները:

Հիշեցնենք, որ ամերիկյան զինված ուժերը կիրակի օրը հրթիռակոծել էին Իրաքի ու Սիրիայի սահմանագծին տեղակայված իրանամետ օբյեկտները:

ԱՄՆ իշխանությունները փորձում էին բանակցությունների շնորհիվ կյանքի կոչել 2015-ին Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագիրը՝ Իրանում նախագահի ընտրությունների արդյունքում Էբրահիմ Ռայիսիի երկրի ղեկավար ընտրվելուց հետո: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իր ղեկավարման օրոք պատժամիջոցներ էր կիրառել Ռայիսիի նկատմամբ՝ նրան մեղադրելով մարդու իրավունքների ոտնահարման համար:

Սակայն Իրանի իշխանությունները հայտարարել էին, որ միջուկային գործարքի փրկության համար պատժամիջոցները պետք է չեղարկվեն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ