Իրանը զգուշացրել է Հարավային Կորեային՝ Հորմուզի նեղուց զորք ուղարկելու հետևանքների մասին

7.09.2026 - 19:55 դիտում

Իրանի արտգործնախարարությունը զգուշացրել է Հարավային Կորեային լուրջ հետևանքների մասին, եթե Սեուլը որոշի զինված ուժեր ուղարկել Հորմուզի նեղուց: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաեին:

Նա նշել է, որ Կորեայի Հանրապետության և Իրանի հարաբերություններն ավելի քան 64 տարվա պատմություն ունեն և հիմնված են փոխադարձ հարգանքի վրա: «Իրանըկարևորում է Կորեայի Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունները»,- գրել է Բաղաեին:

«Այնուամենայնիվ, այն իրավիճակում, երբ Իրանի ժողովուրդը հետ է մղում ամերիկյան ագրեսիան և վճռականորեն արձագանքում է իրանցի կանանց և երեխաների դեմ ԱՄՆ-ի ռազմական հանցագործություններին, մյուս պետությունների ռազմական ներկայությունը Պարսից ծոցում կամ Հորմուզի նեղուցում կամ գործողությանը մասնակցությունը չի կարող չհամարվել ագրեսիայի ուղղակի աջակցություն: Դա լուրջ հետևանքներ կունենա»,- գրել է նա:

Օգոստոսի 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիշեցրել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ իր «շատ լավ հարաբերությունների» մասին և դժգոհություն է հայտնել Կորեայի Հանրապետության հետ երկկողմ զորավարժություններին Միացյալ Նահանգների մասնակցությունից: Թրամփը նշել է, որ վերջերս Հարավային Կորեայի առաջնորդին հարցրել է, թե արդյոք իր երկիրը պատրաստ է միանալ ԱՄՆ-ին՝ «Իրանի Իսլամական Հանրապետության ապամիջուկայնացման» հարցում, և ստացել է «Ոչ, շնորհակալություն» պատասխանը։

Սեպտեմբերի 4-ին Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմից հայտնել են, որ իշխանությունները քննարկում են Հորմուզի նեղուցում իրավիճակի վերաբերյալ տարբերակներ, այդ թվում՝ զորքերի տեղակայումը, սակայն վերջնական որոշում դեռևս չի կայացվել։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ