Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն առաջարկել է ընդլայնել համագործակցությունը Անկախ Պետությունների Համագործակցության հետ և ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբ:
«Տարածաշրջանային դիվանագիտությունը պետք է ոչ թե սահմանափակվի հանդիպումներով, այլ օգնի կարգավորել ճգնաժամերը, պահպանել շփումները, կանխել հակամարտությունների էսկալացիան և զարգացնել գործնական համագործակցությունը»,- ասել է Փեզեշքիանը:
Թեհրանում նշել են, որ Իրանը կարող է դառնալ Կենտրոնական Ասիան և Եվրասիան Պարսից և Օմանի ծոցերի, մասնավորապես՝ Չաբահարի նավահանգիստներով ծովային ուղիների հետ կապող օղակներից մեկը:
